ՊՆ–ն՝ ֆրանսիական ռազմատեխնիկայի ենթադրյալ փոխադրման մասին․ Լրացուցիչ տեղեկություն չենք կարող հայտնել

ՊՆ–ն՝ ֆրանսիական ռազմատեխնիկայի ենթադրյալ փոխադրման մասին․ Լրացուցիչ տեղեկություն չենք կարող հայտնել

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ-ն արձագանքել է Ֆրանսիայից տազմական տեխնիկայի ենթադրյալ փոխադրումների մասին լուրերին։

«Հայաստանի և Ֆրանսիայի՝ պաշտպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններից և հայտարարություններից զատ այս պահին որևէ լրացուցիչ տեղեկություն չենք կարող հայտնել»,- ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Տելեգրամյան մի շարք ալիքներում տեղեկություններ և լուսանակարներ են տարածվել՝ Ֆրանսիայի կողմից Հայաստան ենթադրյալ ռազմական տեխնիկայի ուղարկման վերաբերյալ։ Նշվում է, թե Ֆրանսիան մեծ քանակությամբ «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներ և դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան։

Միլիարդավոր դոլարների զենք գնող Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն, խոսելով Ֆրանսիայի կողմից ՀՀ–ին սպառազինության վաճառքի մասին, հայտարարել է, թե «ՀՀ–ն ու Ֆրանսիան պետք է վերջ դնեն սպառազինման քաղաքականությանը և տարածաշրջանի ռազմականացմանը»։ Նա ասել է, թե Ֆրանսիայի կողմից ռազմական տեխնիկայի մատակարարումը Հայաստանին կնպաստի «ապակառուցողական գործունեությանը տարածաշրջանում և Հայաստանի ռազմական ներուժի ամրապնդմանը»

Ընթերցեք նաև․ Միլիարդավոր դոլարների զենք գնող Բաքուն Երևանից պահանջում է «վերջ դնել սպառազինման քաղաքականությանը»։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---