Թուրքիայի վարչապետն հրապարակել է կառավարության նոր կազմը

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է կառավարության նոր կազմը: Ազգային մեծ ժողովի նախագահ Բուլենթ Արինջը նշանակվել է վարչապետի տեղակալ,պետնախարար, Ալի Բաբաջանին արտգործնախարարի պաշտոնում փոխարինել է Ահմեդ Դավութօղլուն, Թաներ Իյլդիզը փոխարինել է Հիլմի Գյուլերին:



Իրենց պաշտոններում են մնացել նախարարներ Ջամիլ Չիչեկը, Մեհմետ Այդինը, Էղեմեն Բաղիշը, պաշտպանության նախարար Վեջդի Կենուլը, առողջապահության նախարար Ռաջաբ Ակդաղը, կապի նախարար Բինալի Իյլդրիմը, գյուղատնտեսության նախարար Մեղդի Էքերը, մշակույթի եւ տուրիզմի նախարար Էրթոգրուլ Գյունայը, բնապահպանության նախարար Վեյսել Էրողլուն, հաղորդում է Hurriyet Daily News-ը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---