Հնդկաստանը ՀՀ-ին MArG 155 ինքնագնաց հաուբիցներ կտրամադրի20 նոյեմբերի 2023 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Այս մասին հաղորդել է Indian Defense Research Wing պորտալը: Հաղորդագրության համաձայն՝ MArG 155-ն արդիական հրետանային համակարգ է, որում միավորված են հզորությունը, ճշգրտությունը և շարժունակությունը: 155 միլիմետր/39 տրամաչափի թնդանոթով, քարշակող 4 անիվներով համակարգը բացառիկ մանևրականություն է ապահովում ցանկացած տեղանքում, հայտնում է «Ազատությունը»։ Նշվում է, որ մինչև 30 աստիճան անկյունները հաղթահարելու, «կրակել և փախչելու» կարողություններն այն դարձնում են ունիվերսալ և ահեղ զենք մարտական ժամանակակից սցենարներում, նշված է հաղորդագրությունում: «Հայաստանի հետ գործարքը հիմնված է երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության վրա, ինչով Հնդկաստանը պաշտպանական սպառազինության առանցքային մատակարար է դարձել Հայաստանի համար: 2020 թվականին Հայաստանը Հնդկաստանից ձեռք է բերել 4 միավոր Swathi շարժական ռադարներ, և 2022 թվականի սեպտեմբերին Pinaka բազմափող հրթիռային կայանների, հակատանկայի հրթիռների և տարբեր տեսակի զինամթերքի ձեռքբերման 245 միլիոն դոլարի պայմանագիր է ստորագրվել», - փոխանցում է հնդկական պարբերականը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հնդկաստանը Հայաստանին 30 մմ և 40 մմ նռնակներ կմատակարարի։ Այդ մասին ասվում է Indian Aerospace Defence News–ի X-ի միկրոբլոգում։ Նռնակները կմատակարարի Munitions India Limited ընկերությունը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ բարձրաստիճան ներկայացուցիչը Նյու Դելիում բանակցել է սպառազինության մատակարարումների մասին, որոնք իրականացվելու են ըստ 2022–ի սեպտեմբերին երկրների միջև կնքված պայմանագրերի։ Նշվում է, որ պայմանագրերի գումարը կազմում է 20 մլրդ ռուպի ($244․7 մլն), որոնց համաձայն Հնդկաստանն արդեն Հայաստան է առաքել սեփական արտադրության Pinaka հրթիռային համակարգերը, որոնք առաջին անգամ են արտերկիր վաճառվել, ինչպես նաև հակատանկային հրթիռներ և զինամթերք։ Նշվում է, որ առաքումն իրականացվել է Իրանի տարածքով։Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը ռազմական կցորդ կունենա Հնդկաստանում։ Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |