Ռուսլան Ասլիկյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել Մ22 Եվրոպայի չեմպիոն

Ռուսլան Ասլիկյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել Մ22 Եվրոպայի չեմպիոն

PanARMENIAN.Net - Բռնցքամարտիկ Ռուսլան Ասլիկյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին ու դարձել մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

Հայ բռնցքամարտիկը բոլոր առումներով գերազանցել է մրցակցին, hայտնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան։

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել է 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ Եվրոպայի չեմպիոն է դարձել նաև Էլիդա Քոչարյանը։

Ռուդոլֆ Գարբոյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Սոնա Հարությունյանը, Էրիկ Իսրայելյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը կանգնել են պատվո հարթակի 3-րդ աստիճանին։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---