Պեսկովը տեղյակ չէ «Արևմտյան Ադրբեջանի» մասին Ալիևի խոսույթից․ Մենք միանգամայն այլ հայտարարություններ ենք լսել![]() 20 նոյեմբերի 2023 - 18:50 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից «Արևմտյան Ադրբեջանի» թեզն առաջ տանելու մասին։ Նա ասել է, թե իրենք միանգամայն այլ հայտարարություններ են լսել Ադրբեջանի ղեկավարությունից՝ խաղաղաության պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին, հայտնում է ՏԱՍՍ–ը։ «Ես, ցավոք, ոչինչ ասել չեմ կարող, քանի որ ծանոթ չեմ պետական մակարդակում Ադրբեջանի նման հայտարարություններին։ Մենք միանգամայն այլ հայտարարություններ ենք լսել Ադրբեջանի ղեկավարությունից, որտեղ ասվում է փուլերից մեկի ավարտի և խաղաղաության պայմանագիր կնքելու պատրաստակամության հասնելու անհրաժեշտության մասին»,–ասել է Պեսկովը։ Նա հավելել է, որ Փաշինյանի կոնկրետ այդ հայտարարության մասին ոչինչ չի կարող ասել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում ունեցած ելույթում նշել է, որ չափազանց կասկածելի է թվում նաև այն, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ, և ըստ էության, պաշտոնական մակարդակում Հայաստանի Հանրապետությունը սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան»: «Եվ այս հայեցակարգն ուսուցանում են դպրոցներում, համալսարաններում, պետական լրատվամիջոցներով: Սա մեզ նոր պատերազմ, Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում, և խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է»,–ասել է նա։ ![]() ![]() Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը Հաջիևն այդպես է արձագանքել ԱՄՆ կողմից լրացուցիչ 4 մլն դոլար ԼՂ հայերի հատկացնելու որոշմանը Գագաթնաժողովն անցնելու է Մինսկում «Համապարփակ և թափանցիկ զեկույց ենք պատրաստում, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ոչ միայն այս օրերին, այլև դրանից ամիսներ առաջ»,- ասել է Օ՛Բրայանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |