Ակբա բանկը կթողարկի Չինաստանի խոշորագույն UnionPay International-ի քարտեր21 նոյեմբերի 2023 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Ակբա բանկը Հայաստանում կթողարկի Չինաստանի խոշորագույն՝ UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business միջազգային քարտեր։ Ակբա բանկի և UnionPay International-ի համագործակցությունը մեկնարկել է 2019 թվականին, որով Ակբան առաջինը Հայաստանում մեկնարկել էր UnionPay քարտերի սպասարկումը: Քարտերը տրամադրվում են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց։ UnionPay Gold և UnionPay Business միջազգային քարտերի առավելություններն են. -Վճարումների և կանխիկացումների կատարում ամբողջ աշխարհում, -Վարկային գծի հնարավորություն, -Այլ վճարային համակարգի քարտին՝ որպես լրացուցիչ քարտ կցելու հնարավորություն, -Քարտի պատվիրման հնարավորություն՝ acba digital հարթակի միջոցով, -ՀՀ ամբողջ տարածքում քարտի ստացում՝ առաքման միջոցով։ UnionPay International-ը (UPI) China UnionPay-ի դուստր կազմակերպությունն է: UnionPay International-ի քարտերով վճարումներ են կատարվում աշխարհի 181 երկրում, որոնցից շուրջ 80-ում նաև թողարկվում է UnionPay-ի քարտերը: Այս պահին աշխարհում կա UnionPay-ի ավելի քան 200 միլիոն քարտապան։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ջեյմս Օ՛Բրայենը կայցելի Բաքու՝ աջակցություն հայտնելու ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը Նշվում է, որ նա նաև հանդիպելու է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ՆԱՏՕ–ի նոր ղեկավար է նշանակվել Մարկ Ռյուտտեն Նա պաշտոնը կստանձնի հոկտեմբերին 2025–ին Ճապոնիայում առաջին Թումո կենտրոնը կբացվի Կենտրոնը 21-րդ դարի հմտություններով կապահովի 1000 պատանիների ԵՄ–ն լրացուցիչ 10 մլն եվրո կհատկացնի Ադրբեջանին ականազերծման համար Գումարը կտրամադրվի 2024-2025թթ․ համար |