Պետդեպի խոսնակ․ Կարևոր է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանն ուղղակիորեն քննարկեն և լուծեն հարցերը՝ ի շահ տարածաշրջանի![]() 21 նոյեմբերի 2023 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնը պատրաստ է նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին և շարունակում է ներգրավել երկու երկրի ղեկավարությանը՝ հասնելու տևական ու ամուր խաղաղության, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները: Այդ մասին ամենօրյա ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ Պետդեպարտամենտի խոսնակը նաև ասել է՝ կարևոր է նաև, որ Հայաստանն ու Ադրբեջանն ուղղակիորեն քննարկեն և լուծեն հարցերը՝ ի շահ տարածաշրջանի՝ կարևորելով Երևանի և Բաքվի դեմ առ դեմ բանակցությունները՝ երկարաժամկետ համաձայնության հասնելու համար, հայտնում է «Ազատությունը»։ «Մենք տեսել ենք, որ այլ երկրներ ևս առաջարկում են նպաստել այդ բանակցություններին: Մենք ողջունում ենք այդ ջանքերը», - ասել է Միլլերը։ Բաքուն հայտարարել է, որ հրաժարվում է նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում ԱԳ նախարարների մակարդակով հայ-ադրբեջանական հանդիպումից՝ նշելով, որ վաշինգտոնյան հարթակն այլևս ընդունելի չէ Բաքվի համար Երևանի հետ բանակցություններում և նշելով, որ մտադիր չեն ԱՄՆ-ի նախաձեռնությամբ բանակցել Հայաստանի հետ՝ ԱՄՆ-ին մեղադրելով միակողմանի մոտեցման համար, որի հետևանքով այդ երկիրը կարող է կորցնել միջնորդի իր դերը։ Երևանը բազմիցս նշել է, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները Վաշինգտոնում շարունակելու հնարավորություն է տեսնում։ ![]() ![]() Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը Հաջիևն այդպես է արձագանքել ԱՄՆ կողմից լրացուցիչ 4 մլն դոլար ԼՂ հայերի հատկացնելու որոշմանը Գագաթնաժողովն անցնելու է Մինսկում «Համապարփակ և թափանցիկ զեկույց ենք պատրաստում, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ոչ միայն այս օրերին, այլև դրանից ամիսներ առաջ»,- ասել է Օ՛Բրայանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |