Էրդողանն ասել է՝ ՀՀ–ն չպետք է անվտանգություն որոնի տարածաշրջանից հազարավոր կմ այն կողմ, այլ ընդունի Բաքվի պարզած ձեռքը![]() 21 նոյեմբերի 2023 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Հայաստանը չպետք է անվտանգություն որոնի տարածաշրջանից հազարավոր կմ այն կողմ, այլ պետք է ընդունի Բաքվի պարզած ձեռքը։ «Մեկ անգամ ևս կոչ եմ անում Հայաստանին ընդունել մեր ադրբեջանցի եղբայրների պարզած բարեկամության ձեռքը»,–ասել է Էրդողանը՝ կոչ անելով Հայաստանին շուտափույթ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, գրում է ՏԱՍՍ–ը։ Ըստ Էրդողանի, «ղարաբաղյան հակամարտության կարգավորումը նոր դարաշրջան է բացել տարածաշրջանում, սակայն, որոշ ուժեր Արևմուտքում չեն ցանկանում դրա հետ հաշտվել»։ «Հայաստանի ժողովուրդը և նրա ղեկավարությունը պետք է անվտանգությունը որոնեն խաղաղության և համագործակցության մեջ, այլ ոչ թե տարածաշրջանից հազարավոր կիլոմետրեր այն կողմ։ Արևմտյան երկրների ուղարկած ոչ մի զենք ու զինամթերք չեն կարողանա ապահովել կայուն խաղաղության և անվտանգության իրավիճակ»,–ասել է Էրդողանը՝ չնշելով, թե որ երկրների մասին է խոսը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իր հերթին, նոյեմբերի 20–ին հայտարարել է, թե Բաքուն ավելի քան 2 ամիս է, ինչ սպասում է ՀՀ պատասխանին խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկներին։ Ըստ նրա, պատճառն այն է, որ Երևանը ձգձգում է պատասխանը, քանի որ «վատ խորհուրդներ է ստանում, մասնավորապես, Ֆրանսիայից»։ Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայում կայացած հնգակողմ հանդիպմանը, հրաժարվել է մասնակցել Բրյուսելում կայանալիք բանակցություններին։ Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, թե Բաքուն հրաժարվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից: Photo. AP ![]() ![]() Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը Հաջիևն այդպես է արձագանքել ԱՄՆ կողմից լրացուցիչ 4 մլն դոլար ԼՂ հայերի հատկացնելու որոշմանը Գագաթնաժողովն անցնելու է Մինսկում «Համապարփակ և թափանցիկ զեկույց ենք պատրաստում, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ոչ միայն այս օրերին, այլև դրանից ամիսներ առաջ»,- ասել է Օ՛Բրայանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |