ԱԳ փոխնախարարն ու Վրաստանի խորհրդարանականն անդրադարձել են ԵՄ-ի հետ երկու երկրի երկխոսությանը![]() 21 նոյեմբերի 2023 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի անդամ, Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլիին, ով Հայաստանում էր ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրոպական միության հետ երկու երկրների երկխոսության ներկա մակարդակին, Արևելյան գործընկերության և այլ ձևաչափերի շրջանակում ընթացող փոխգործակցությանն ու հետագա քայլերին: Զրուցակցի խնդրանքով նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ կատարված քայլերը, Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությունն ու կարևորությանը: Նոյեմբերի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ» համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությունը: Այն հիմնականում իրավական հարցերն է կարգավորում: ![]() ![]() Նման հարցի քննարկման մասին խոսել էր ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը Նա հավելել է, որ պայմանագիրը չստորագրելու պատճառն անվստահությունն է Նստաշրջանը տեղի կունենա նոյեմբերի 18-20–ը Ըստ նրա՝ ՀՀ և Ադրբեջանի հանդեպ հավասարաչափ հեռավորության ԵՄ ռազմավարությունը ձախողվել է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |