24 նոյեմբերի 2023 - 11:58 AMT
ՀՖՖ նախագահի պաշտոնի համար 2 թեկնածու կպայքարի

Նոյեմբերի լույս 24–ի ուղիղ կեսգիշերին ավարտվել է ֆուտբոլի Հայաստանի Ֆեդերացիայի նախագահի թեկնածուների առաջադրման ժամկետը։ ՀՖՖ նախագահի պաշտոնին հավակնում է 2 թեկնածու՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և արդեն նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը։

Sputnik Արմենիայի տեղեկությունների համաձայն` հենց նրանք են պայքարելու ֆուտբոլային գերատեսչության նախագահի պաշտոնի համար։

Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիան դեռևս պաշտոնական հայտարարություն չի տարածել։

ՀՖՖ նախագահի ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 23-ին։

Մի քանի օր առաջ լուրեր կային , որ նախագահի պաշտոնին հավակնում է նաև ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանը։ Մինչև վերջին պահը քննարկվել է նաև «Փյունիկի» գլխավոր տնօրեն Կիմ Առաքելյանի թեկնածությունը (Առաքելյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ բարեկամական կապեր ունի), բայց, ի վերջո, թեկնածուներ են մնացել Մելիքբեկյանն ու Օզբիլիսը։