Երևանը կդիմի ՄԻԵԴ արցախցիների գույքի իրավունքի վերականգնման հարցով

Երևանը կդիմի ՄԻԵԴ արցախցիների գույքի իրավունքի վերականգնման հարցով

PanARMENIAN.Net - Հայաստանն Ադրբեջանի դեմ միջպետական 4–րդ գանգատն է լրացնում ՄԻԵԴ-ում՝ Լեռնային Ղարաբաղի գույքային իրավունքի վերականգնման հարցով։ Այս մասին հայտնել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Նա նշել է, որ հայցը կներկայացվի առաջիկայում, սակայն կոնկրետ ժամկետ չի նշել։

Բաքվում հայտարարել են, թե պայմաններ կստեղծվեն ԼՂ վերադառնալ ցանկացող հայերի համար, իսկ ովքեր կցանկանան իրերը վերցնել, նրանց ևս, հավանաբար, նման հնարավորություն կտրվի։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների կենտրոնի վարչության նախագահ Ֆարիդ Շաֆիևը՝ անդրադառնալով ԼՂ վերաբերյալ Միջազգային դատարանի որոշմանը։ Նա նաև ասել է, թե բնակրանները և մշակույթի հուշարձանները Ղարաբաղում հատուկջոկատայինների պահպանության տակ են՝ տները կնիքի տակ են, «ոչ ոք այնտեղ չի մտնում»։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---