ՀՀ կժամանի ԵՄ առաքելությունը․ Կազդարարվի ԵՄ և ՀՀ միջև ներդրումների համակարգման հարթակի մեկնարկը

ՀՀ կժամանի ԵՄ առաքելությունը․ Կազդարարվի ԵՄ և ՀՀ միջև ներդրումների համակարգման հարթակի մեկնարկը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-29-ը Հայաստանում կլինի ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությունը։ Այցի կապակցությամբ կազդարարվի Եվրոպական միության և ՀՀ միջև ներդրումների համակարգման հարթակի մեկնարկը։ Այդ մասին ասվում է Եվրոպական Միության պաշտոնական կայքում։

Այցի ընթացքում կքննարկվեն տարբեր հարթություններում ԵՄ-Հայաստան հարաբերությունները՝ նպատակ ունենալով դիտարկել ԵՄ-ՀՀ կապերի խորացման և ամրապնդման հնարավոր ուղղությունները, նաև ինչպես կարող է ՀՀ-ն օգտագործել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջ ներուժը:

Այցն իրականացվում է՝ հետամուտ լինելով հոկտեմբերի 26-ին և 27-ին տեղի ունեցած Եվրոպական խորհրդի հանձնարարականի կատարմանը` միտված լավագույն կերպով նախանշելու ԵՄ-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու տարբերակները:

Այցի շրջանակներում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Արտաքին սահմանների անվտանգության Եվրոպական միության գործակալության՝ Frontex-ի ներկայացուցիչները կմիանան ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների։

Ժամանող պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաև Միացյալ ազգերի կազմակերպության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Photo. AP
 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---