Փաշինյան․ Ատոմային նոր էներգաբլոկ կառուցելու խնդիր ունենք՝ բանակցում ենք և ՌԴ–ի, և ԱՄՆ–ի հետ

Փաշինյան․ Ատոմային նոր էներգաբլոկ կառուցելու խնդիր ունենք՝ բանակցում ենք և ՌԴ–ի, և ԱՄՆ–ի հետ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսության եթերում, պատասպանելով կանադահայ Արտեմ Եղիշյանի հարցին, ասել է, որ Հայաստանը ատոմային էլեկտրակայանի նոր բլոկ կառուցելու խնդիր ունի, այդ հարցն օրակարգում է, որի շուրջ բանակցում են ՌԴ–ի, ԱՄՆ–ի, Կորեայի գործընկերների հետ։

Նա հավելել է, որ ՀՀ–ն հետաքրքրված է նաև «մոդուլյար ռեակտորների նոր տեխնոլոգիայով»։

«Որքան գիտեմ, այս պահի դրությամբ աշխարհում ոչ մի գործող մոդուլային ռեակտոր չկա, կան ռեակտորներ, որոնք շինարարության փուլում են։ Մեր պատվիրակները նաև ԱՄՆ են այցելել, հասկանոլու համար, ինչքանով է նպատակահարմա մոդուլային ռեակտորի կիրառումը ՀՀ–ում և որքանով է ԱՄՆ–ն պատրաստ աջակցել այդ հարցում»,–ասել է վարչապետը՝ կարևորելով նաև վերականգվող էներգետիկայի զարգացուը, մասնավորապես, արևային։

Նա խոսել է նաև կանաչ ջրածնի օգտագործման տեխնոլոգիայի մասին, որով ևս հետաքրքրված է Հայաստանը։

Մայիսին հայտարարվեց, որ Միացյալ Նահանգները դիտարկում է ՀՀ–ում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը։ Սակայն, ըստ փորձագետների, մոդուլային ռեակտորները չեն կարող այլընտրանք լինել ՀԱԷԿ-ին։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---