ԻՐԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ԿԶԱՐԳԱՑՆԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ19 հունիսի 2002 - 23:41 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահի Իրան կատարած այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները հայտարարել են անվտանգության եւ ռազմական ոլորտներում համագործակցությանը աջակցելու մասին, ինչը կնպաստի տարածաշրջանի կայունությանը: Իրանի նախագահ Խաթամին ընդգծել է, որ Իրանը եւ Թուրքիան քայլեր են ձեռնարկում այնպիսի պայմաններ ստեղծելու համար, որ «երկու պետությունների թշնամիները իրենց չզգան անվտանգության մեջ ինչպես Իրանի տարածքում, այնպես էլ Թուրքիայում»: Թուրքիայի նախագահ Սեզերը նշել է, որ չկա ոչ մի խոչնդոտ Թեհրանի եւ Անկարայի հարաբերությունները զարգացնելու համար: «Մենք ցանկանում ենք զարգացնել կապերը մեր բոլոր հարեւանների, եւ առաջին հերթին Իրանի հետ»,- նշել է նա: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]()
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |