Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը ԵՊՀ-ում դասախոսություն է կարդացել![]() 27 նոյեմբերի 2023 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը Երևանի պետական համալսարանում հանդես է եկել «Բիզնեսի թվայնացումը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով բաց դասախոսությամբ։ Նշվել է, որ թվային վերափոխումն (Digital Transformation) այսօր ամբողջությամբ փոխել է բիզնեսի կառավարման ձևը՝ փորձարկելով ու ներմուծելով նոր տեխնոլոգիաներ և վերանայելով ընդհանուր խնդիրներին ներկայիս մոտեցումները։ Ներկայում այն տեխնոլոգիական հիմք է ստեղծում՝ իրականացնելու ավելի բարդ բիզնես գործընթացներ և արագացնել դրանք շատ ավելի արագ, ինչը կենսական նշանակություն ունի անընդհատ զարգացող տնտեսությունում կայուն աճ ապահովելու համար։ Ժամանակակից աշխարհում սա անխուսափելի փուլ է, որը ցանկացած բիզնեսի և պետության հաջողության գրավականն է։ Թվայնացումը պետք է դիտարկել որպես անհրաժեշտություն, ոչ թե նախապատվություն: Դասախոսության ընթացքում ընկերության գլխավոր տնօրենը մի քանի օրինակով ներկայացրել է, որ կախված ծառայությունից և ապրանքատեսակից՝ թվային փոխակերպումը կարող է իրականացվել արժեքի շղթայի այս կամ այն փուլում։ Դասախոսության ընթացքում Ա․ Ավետիսյանը խոսել է բիզնեսի թվայնացման՝ որպես զարգացման ժամանակակից ռազմավարական ուղղության մասին: Նա նաև անդրադարձել է թվային աշխարհում ընկերության նշանակալի ձեռքբերումներին։ «Վիվա-ՄՏՍ-ը հեռահաղորդակցության օպերատորից անցում է կատարել թվային ծառայություններ մատուցող ընկերության։ Թվային փոխակերպումը տեխնոլոգիական հիմքի ստեղծումն է՝ ավելի զարգացած բիզնես լուծումների ներդրման հնարավորության համար։ Վերջին տարիներին մեր ընկերությունը մեծ փորձառություն է ձեռք բերել թվայնացման ոլորտում և մենք պատրաստ ենք կիսել մեր փորձը։ Այս տարի Վիվա-ՄՏՍ-ը գործարկել է 5G ցանցը, ինչն ավելի բարձր հարթության վրա կդնի մեր IoT և թվային լուծումները և դրական կերպով կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա», - նշել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |