Հորդանանում ամրոցի պեղումների ժամանակ հայերեն արձանագրություններ են գտել․ Հրավիրվել են հայ մասնագետներ

Հորդանանում ամրոցի պեղումների ժամանակ հայերեն արձանագրություններ են գտել․ Հրավիրվել են հայ մասնագետներ

PanARMENIAN.Net - Հորդանանում ամրոցի պեղումների ժամանակ հայերեն արձանագրություններ են ի հայտ եկել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատմաբան, հնագետ Համլետ Պետրոսյանը։

Նա տեղեկացրել է նաև, որ դրանք հետազոտելու համար հրավիրվել են հայ մասնագետներ։

«Շոուբակ:

Ամրոց Հորդանանում, որ հիմնադրել են խաչակիրները 12-րդ դարի սկզբին, որ պեղում են մեր իտալացի գործընկերները Ֆլորենցիայի համալսարանից, որտեղ գտնվել են հայերեն արձանագրություններ և որոնք հետազոտելու համար մենք այստեղ ենք:

Շնորհակալություն արշավախմբի ղեկավար պրոֆեսոր Միքելե Նուչոտիին և ամբողջ թիմին նման հնարավորության համար»,–ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---