Փոխվարչապետը ԵՄ փաստահավաք առաքելությանն է ներկայացրել ԼՂ–ից տեղահանվածների կարիքները

Փոխվարչապետը ԵՄ փաստահավաք առաքելությանն է ներկայացրել ԼՂ–ից տեղահանվածների կարիքները

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստան ժամանած Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով, միգրացիայի և ներքին գործերի, հետազոտությունների և նորարարության, միջազգային գործընկերության գլխավոր տնօրինությունների համատեղ պատվիրակության անդամներին ԵՄ փաստահավաք առաքելության անդամներին։

Փոխվարչապետը հանդիպման սկզբում ԵՄ գործընկերներին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքները և Կառավարության կողմից նախաձեռնված միջոցառումները, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային հնարավոր զարգացումների տարբեր սցենարների համատեքստում Հայաստանին սպասվող հավանական մարտահրավերներին:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերը, այդ թվում՝ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը: Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական կիրարկումը ճանապարհային քարտեզով սահմանված

Ավելկի վաղ հայտարարվել էր, որ ԵՄ պատվիրակության այցի կապակցությամբ կազդարարվի Եվրոպական միության և ՀՀ միջև ներդրումների համակարգման հարթակի մեկնարկը։

 Ուշագրավ
---