Երևանում և Սեուլում դեսպանատներ կբացվեն

Երևանում և Սեուլում դեսպանատներ կբացվեն

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Զրուցակիցները գոհունակությամբ են ընդգծել երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում նկատվող ակտիվությունը, ինչի արդյունքում փոխադարձության հիմունքներով երկու մայրաքաղաքներում դեսպանատներ բացելու պայմանավորվածություն է ձեռքբերվել:

Հայաստանի Հանրապետության վարչապետը և Կորեայի Հանրապետության նախագահը երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու պատրաստակամություն են հայտնել:

 Ուշագրավ
---