Իրանի դեսպան. Չաբահարից դեպի ՀՀ և Սև ծով ուղին կապահովի երկրներն արտաքին վտանգներից

Իրանի դեսպան. Չաբահարից դեպի ՀՀ և Սև ծով ուղին կապահովի երկրներն արտաքին վտանգներից

PanARMENIAN.Net - Իրանը հավատում է, որ հաղորդակցության ուղիները` Հնդկաստանից մինչև Չաբահար նավահանգիստը և դեպի ՀՀ ու Սև ծով, վստահելի ճանապարհ կտրամադրեն դեպի Եվրոպա ապրանքների տեղափոխման համար։ Այդ մասին ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին ասել է «Նոր իրողություններ և խաղաղության խաչմերուկ» փորձագիտական համաժողովի ժամանակ։

«Այս ուղու զարգացումը ՀՀ–ին և Իրանին կապահովի արտաքին վտանգներից։ Մենք հենց այս համատեքստում ընդգծում ենք Հնդկաստանի դերը Չաբահարի նավահանգստի զարգացման համատեքստում ու ողջունում ենք ՀՀ մասնակցությունը»,– ասել է դեսպանը, գրում է Sputnik Արմենիան։

Նա նաև նշել է, որ հավատում է` եթե երկրներն ունենան ավելի շատ հաղորդակցության ուղիներ, ապա կարող են ավելի մեծ նշանակություն ձեռք բերել միջազգային համակարգում։

«Սա նոր ուժի հայեցակարգն է, և ողջում ենք այն նոր քայլերը, որոնք ՀՀ կառավարությունը ձեռնարկել է հանուն խաղաղության և անվտանգության։ Մենք սատարում ենք ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև կայուն ու տևական խաղաղությունը տարածաշրջանում։ Կեցցե ՀՀ–ն, կեցցե Իրանը»,– իր խոսքը եզրափակել է Մեհդի Սոբհանին։

Հայաստանն աշխատում է միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղծման ուղղությամբ՝ Իրանի և Հնդկաստանի միացմամբ։ Խոսքը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին զուգահեռ երթուղու մասին է։

Առաջին անգամ չընդհատվող երթուղու գաղափարը Հնդկաստան կատարած այցի ժամանակ հնչեցրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Մասնավորապես, նա հայտարարել է Հայաստանի տարածքով առևտրային միջանցքի բացման հնարավորության մասին, որը թույլ կտա կրճատել հնդկական ապրանքների ճանապարհը դեպի Ռուսաստան և եվրոպական երկրներ Սև ծովով։ Նույն ժամանակ էլ Երևանն ու Նյու Դելին բանակցություններ սկսեցին միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման շուրջ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---