Ալիև․ Լուծեցինք ԼՂ հարցը ռազմական ճանապարհով` ապացուցելով, որ ԱՄՆ–ն, Ֆրանսիան և ՌԴ–ն սխալվում էին

Ալիև․  Լուծեցինք ԼՂ հարցը ռազմական ճանապարհով` ապացուցելով, որ ԱՄՆ–ն, Ֆրանսիան և ՌԴ–ն սխալվում էին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանն ի ցույց է դրել, թե «ինչպես կարելի է խաղաղության հասնել ռազմական ուժի օգնությամբ»։

Նշելով որ ԼՂ հակամարտության ամբողջ ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները միակարծիք էին, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում՝ Ալիևն ասել է, թե ԱՄՆ–ն, Ֆրանսիան և ՌԴ–ն սխալվում էին։

«Մենք ապացուցեցինք, որ այդ երկրները սխալվում էին։ Անկախ պետականության պատմությունից, միջազգային փորձից և ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ լինելուց՝ նրանք սխալվում էին։ Դա սխալ գնահատական էր։ Դա ուղերձ էր Ադրբեջանին, որ եթե դուք փորձեք ռազմական ճանապարհով լուծել հարցը, ոչ մի բանի չեք հասնի։ Բայց մենք ապացուցեցինք, որ այդ հակամարտությունը ռազմական լուծում ունի։ Այն լուծվեց 3 տարի առաջ»,–ասել է նա, գրում է Haqqin.az-ը։

Ալիևը, փաստացի, իրեն օրինակելի է համարում՝ նշելով, որ «դրան ավելի մեծ ուշադրություն է պետք դարձնել, և դա վերաբերում է ոչ միայն Կովկասին։

«Մենք արդեն խաղաղություն ենք հաստատել տարածաշրջանում։ Մենք դա արել ենք ռազմական ճանապարհով։ Ես կարծում եմ, որ դրան պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել։ Դա վերաբերում է ոչ միայն Կովկասին։ Մենք ի ցույց դրեցինք, թե ինչպես կարելի է խաղաղության հասնել ռազմական ուժի օգնությամբ»,–ասել է Ալիևը։

 Ուշագրավ
---