Ալիև․ Սպասում ենք Երևանից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման գրավոր հաստատման

Ալիև․ Սպասում ենք Երևանից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման գրավոր հաստատման

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ սպասում են Երևանից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման գրավոր հաստատման։

«Մենք սպասում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հաստատում ոչ թե հայտարարություններով, այլ ստորագրությամբ (խաղաղ պայմանագրում)»,–ասել է Ալիևը, հայտնում է Interfax.az-ը։

Նա հավելել է, որ Ադրբեջանը ոչ մի մտադրություն չունի օկուպացնելու ՀՀ տարածքը և բոլոր մեղադրանքները Բաքվի հասցեին՝ իբր նման պլանների առկայության վերաբերյալ, անհիմն են։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
---