Մանուկյան. Ադրբեջանի առաջարկներին ծանոթանալը միայն փաստել է դրա վտանգավորությունը![]() 9 դեկտեմբերի 2023 - 11:22 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որը պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի և Աննա Գրիգորյանի հետ ծանոթացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ՀՀ և Ադրբեջանի առաջարկներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այդ առաջարկներին ծանոթանալը միայն փաստել է դրանց վտանգավորությունը։ «Երկար պնդումներից ու հարցումներից հետո այսօր ԱԳՆ շենքում ծանոթացանք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ երկու երկրների վերջին առաջարկներին: Այս պահին կարող ենք արձանագրել հետևյալը. թեև չենք կարող հրապարակել հույժ գաղտնի նշումով փաստաթղթի բոլոր կետերը, սակայն արձանագրենք, որ առաջարկներին ծանոթանալը միայն փաստեց դրա վտանգավորությունը և ամրապնդեց բոլոր այն մտավախությունները, որոնք մենք այս հարցի շուրջ արտահայտել ենք ավելի վաղ»,–ասվում է գրառման մեջ: Այդ հայտարարությանը միացել են նաև Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը։ Դեկտեմբերի 7–ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն Բաքուն կազատի 32, Երևանը՝ 2 զինծառայողի, կողմերը վստահության կառուցման քայլեր կձեռնարկեն։ Նշվում է, որ կողմերը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |