Ucom-ի ամանորյա շքերթը շարունակվում է. Նոր առաջարկն արդեն մեկնարկել է

Ucom-ի ամանորյա շքերթը շարունակվում է. Նոր առաջարկն արդեն մեկնարկել է

PanARMENIAN.Net - Ucom-ը շարունակում է առաջարկների շքերթը, որոնք լրացնելով միմյանց՝ դառնում են համապարփակ ամանորյա նվեր ընտանիքներին: Այս անգամ Ucom-ն առաջարկում է մինչև դեկտեմբերի 31–ը միանալ Unity 9,000 փաթեթին և ստանալ մինչև 150 ՄԲ/վրկ տան ինտերնետ, 210-ից ավել TV ալիք, շարժական կապի ներառումներ՝ 1000 րոպե տեղական ցանցեր, 20GB ինտերնետ՝ ընդամենը 8000 դրամով։

«Այս առաջարկն ամանորյա հրաշալի նվեր է մեր հայրենակիցներին, տոնական, հանգստյան օրերին և ընդհանրապես, բոլոր օրերին վայելելու տոնական հաղորդումները լավագույն որակով, շնորհավորել հարազատներին, բարեկամներին ու ընկերներին ամենաարագ տնային ինտերնետ կապի միջոցով: Իսկ ամենուր հասանելիությունը լավագույնս ապահովելու համար մենք ոչ մի վայրկյան չենք դադարում կատարելագործվել»,-նշել է Ucom գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Օրեր առաջ հաճախորդներին հասանելի դարձավ ներկայանալի հեռախոս ձեռքբերելու շահավետ առաջարկը: Ամսական վճարելով ընդամենը 4580 դրամ՝ հաճախորդները կարող են ձեռք բերել Samsung Galaxy A54 128GB սմարթֆոնը և ստանալ Samsung ապրանքանիշի արագ լիցքավորիչ, ինչպես նաև Level Up 1800 կանխավճարային փաթեթ՝ առաջին ամիսն անվճար:

Ապառիկ գնման դեպքում գործում են հատուկ պայմաններ՝ 0% տոկոսադրույք, 0% սպասարկման վճար, 0% կանխավճար, որի շնորհիվ գնորդները կխնայեն 19,590 դրամ: Սմարթֆոնը ջրակայուն է, ունի Super AMOLED գերամուր էկրան, որով գույները արտապատկերվում են վառ երանգներով, և Multi-տեսախցիկներ, ինչը հնարավոր է դարձնում բաց չթողնել ու ֆիքսել կարևոր պահերը:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---