3 բալանոց երկրաշարժ՝ Աշոցքից 15 կմ արևելք![]() 13 դեկտեմբերի 2023 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ին` տեղական ժամանակով ժամը 23:28-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19:28-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 2․4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստանի Աշոցք գյուղից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ, հայտնում է ՀՀ փրկարար ծառայությունը։ Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Աշոցք, Մեծ Սեպասար, Ղազանչի, Կարմրավան, Մուսայելյան և Լոռու մարզի Նորամուտ, Կաթնաղբյուր գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 41.02⁰ և արևելյան երկայնության 44.04⁰ աշխարհագրական կոորդինատներով ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |