Երուսաղեմի հայկական թաղամասի վրա հարձակվել են, կան վիրավորներ![]() 29 դեկտեմբերի 2023 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 28–ին՝ կեսօրին մոտ, ավելի քան 30 դիմակավորված զինված անձ ներխուժել է Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզի» տարածք և հարձակվել եպիսկոպոսների, քահանաների, հայ համայնքի այլ ներկայացուցիչների վրա։ Կան ծանր վիրավորներ։ Այդ մասին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը: «Սա այն հանցավոր պատասխանն է, որը մենք ստացել ենք Երուսաղեմի շրջանային դատարան «Կովերի պարտեզ»-ի հարցով հայց ներկայացնելու համար», - ասված է պատրիարքության նամակի մեջ, տեղեկացնում է «Ազատությունը»։ Նամակում կոչ է արվում ամբողջ աշխարհի երկրների իշխանություններին և միջազգային լրատվամիջոցներին օգնել փրկել հայկական թաղամասը «բռնի կործանումից»: «Թաթոյան հիմնադրամի» ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն էլ իր հերթին է հայտարարությամբ հայտնել, որ այս հարձակման մասին ահազանգեր են ստացել։ Ըստ այդմ, հարձակման ենթարկված հայ համայնքի երկու ներկայացուցիչ բերման է ենթարկվել և գտնվում է ոստիկանությունում։ Նա նշել է, որ ոստիկանություն են տարվել հարձակումն իրականացրած զինված խմբի մի շարք անդամներ։ Երուսաղեմի փոխքաղաքապետ Ֆլեր Հասան-Նահումի փոխանցմամբ՝ «որոշ արաբ մահմեդական տղամարդիկ և հայ համայնքի ներկայացուցիչներ ծեծկռտուքի մեջ են մտել Երուսաղեմի հին քաղաքում»։ Նրա հաղորդմամբ՝ կողմերին բաժանելու համար ոստիկանությունը երկու կողմից էլ անձանց է ձերբակալել։ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն անձամբ ստորագրել էր «Կովերի պարտեզի» տարածքը 99 տարով վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը գործարար Դենիել Ռուբինշտեյնին՝ հյուրանոց կառուցելու համար: Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ էր անցկացնում այս գործարքի դեմ։ Ավելի ուշ պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն այցելել է հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզի» պատնեշված հատվածը և իր աջակցությունը հայտնել թաղամասը փրկելու շարժման ակտիվիստներին և հայտարարել, որ «ինչ հայկական է, հայկական է մնալու»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |