Գրիգորյան․ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չկա, էթնիկ զտում է եղել և ՌԴ–ն որևէ բացատրություն չի տվել

Գրիգորյան․ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չկա, էթնիկ զտում է եղել և ՌԴ–ն որևէ բացատրություն չի տվել

PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունը, որը ստորագրել են ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարները, այլևս չկա։

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը կամ պայմանագիրը հիմքն է եղել մոսկովյան բանակցությունների։ Հիմա չկա նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ԼՂ-ում հայ չկա, էթնիկ զտում է տեղի ունեցել, և Ռուսաստանից որևէ բացատրություն չենք ստացել, թե ինչպես է դա տեղի ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ»,- ասել է նա։

ԱԽ քարտուղարը հավելել է, որ ՌԴ–ն պարտավորություն ուներ ապահովելու ԼՂ հայերի անվտանգությունը։

Այն դիտարկմանը, որ եռակողմ հայտարարության կողմերից որևէ մեկը ստորագրությունը հետ չի վերցրել, Գրիգորյանը պատասխանել է․ «Ոչ ոք ստորագրությունը հետ չի վերցրել, բայց գետնի վրա այլևս հայ չի մնացել ԼՂ-ում»։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---