ԱԽ քարտուղար․ ՌԴ հետ զենքի վերաբերյալ նոր պայմանագիր չկա՝ եղածներն են թարմացվում

ԱԽ քարտուղար․ ՌԴ հետ զենքի վերաբերյալ նոր պայմանագիր չկա՝ եղածներն են թարմացվում

PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստատեսության եթերում, անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ դեսպանի հայտարարությանը, թե Երևանն ու Մոսկվան քննարկում են ռազմատեխնիկական ոլորտում գործակցության նոր համաձայնագրերի կնքման հարցը, հայտարարել է, որ ՌԴ-ի հետ բանակցում են չմատակարարված զինամթերքի շուրջ։

Նա հավելել է, որ ՌԴ հետ զենքի վերաբերյալ նոր պայմանագիր չկա՝ եղածներն են թարմացվում։

«2021 թվականից Հայաստանը բազմաթիվ պայմանագրեր է ունեցել Ռուսաստանի հետ, որոնցով նախատեսված մատակարարումները չեն արվել։ Այդ պայմանագրերի շուրջ էլ ընթանում են բանակցությունները։ Որոշ դեպքերում ֆինանսական հարցերն այլ տարբերակով են լուծվում, որոշ դեպքերում պայմանագրերը թարմացվում են ըստ նոր կարիքների, այդ հարցերն ենք փորձում ենք լուծել։ Մենք նոր պայմանագրեր չունենք»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

Նա մանրամասներ չի հաղորդել այն մասին, թե կոնկրետ ինչին են վերաբերում թարմացումները՝ չցանկանալով հրապարակավ խոսել դրա մասին։ Որպես օրինակ նա բերել է այն դիտարկումը, որ եթե մի զինատեսակից նախկինում 4 հատ էր Երևանը ցանկանում ձեռք բերել, այժմ 2–ի շուրջ են բանակցում։

Երևանը բազմիցս հայտարարել է, որ Մոսկվան չի մատակարարել վճարված 400 մլն դոլարի զենքը։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում չէր հերքել, որ պայմանագրերում կան հարցեր կապված ռուսական ձեռնարկությունների կողմից պատվերը կատարելու պարտավորությունների հետ, սակայն դրանք աշխատանքային հարցեր են, որոնք լուծվում են։ Նա ասել էր նաև, որ Մոսկվան և Երևանը ռազմատեխնիկական համագործակցության նոր համաձայնագրեր են քննարկում։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---