Փաշինյան․ Արտաքին քաղաքականության բարձրագույն նպատակը ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ապահովելն է

Փաշինյան․ Արտաքին քաղաքականության բարձրագույն նպատակը ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ապահովելն է

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 8-ին այցելել է Արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան ներկայացվել է ԱԳՆ 2023 թ. գործունեության հաշվետվությունը։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է դիվանագիտական ծառայության շարունակական զարգացումը՝ ներկայիս համաշխարհային միտումներին համահունչ:

«Հայաստանի արտաքին քաղաքականության բարձրագույն նպատակը Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ապահովելը և երաշխավորելն է»,- ասել է վարչապետը:

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ուղղություններով կատարված աշխատանքները, ընթացիկ և հաջորդ տարվա համար նախանշվող ծրագրերն ու առաջնահերթությունները։

Համապատասխանաբար, հանգամանալից անդրադարձ է կատարվել աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներով հատկանշական 2023 թվականի ընթացքում ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունների կյանքի կոչման ուղղությամբ իրականացված միջոցառումներին, ձեռքբերումներին, ինչպես նաև մարտահրավերների հաղթահարման նպատակով ձեռնարկված քայլերին:

Անդրադարձ է կատարվել 2023թ. ընթացքում, մասնավորապես, տարեսկզբից Լաչինի միջանցքի արգելափակման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության պայմաններում, սեպտեմբերին ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակում ՀՀ կողմից իրականացված քայլերին: Դիտարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայ բնակչության իրավունքների և կարիքների հասցեագրման աշխատանքները և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ փոխգործակցության հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովման ուղղությամբ ջանքերին և գործընթացներին: Արձանագրվել է, որ տարվա ընթացքում կայացել է 34 բարձրաստիճան այց Հայաստանի Հանրապետություն, իսկ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրականացվել է 68 այց, որից 40-ը՝ ԱԳ նախարարի կողմից:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի առավելագույնս օգտագործման անհրաժեշտությունը պատասխանատուներին տվել հանձնարարականներ:

Հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է խաղաղության պայմանագրի՝ ադրբեջանական կողմի առաջարկներին և այժմ սպասում է Ադրբեջանի պատասխանին։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---