ԱԽ քարտուղար․ Ադրբեջանական կողմը բանավոր ընդունել է ՀՀ 4 սկզբունքը

ԱԽ քարտուղար․ Ադրբեջանական կողմը բանավոր ընդունել է ՀՀ 4 սկզբունքը

PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստատեսության եթերում, անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վրա աշխատանքին, ասել է, թե ադրբեջանցիները բանավոր վստահեցնում են, որ ընդունում են Հայաստանի 4 սկզբունքները՝ սուվերենությունը, իրավազորությունը, փախադարձությունը և հավասարությունը, որը բացառում է որևէ միջանցքային տրամաբանություն:

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաները վերջին օրերին կրկին սկսել են խոսել ՀՀ տարածքով «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե ՀՀ–ն պետք է Ադրբեջանի ու Նախիջևանի միջև անխոչընդոտ կապ տրամադրի՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության։ Թուրքիայի տրանսպորտի նախարարը ժամկետներ է նշել, թե ակնկալում են, որ «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2028 թվականին։

«Խաղաղության պայմանագիրը նրա մասին է, որ փորձենք համակեցություն ստեղծենք տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի և ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը տարածաշրջանային որևէ նկրտում չունենան միմյանց նկատմամբ»,- ասել է նա։

Գրիգորյանը նաև ասել է, որ հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկներին։

«Դրական դինամիկա կա, բայց կան հարցեր, որոնց շուրջ բանավոր բանակցությունների ընթացքում համաձայնության էինք եկել, սակայն խաղաղության պայմանագրի տեքստում որոշակի հետընթացներ ենք տեսել: Այն հարցերը, որոնք մնացել են, որոնց համար մենք լուծումներ չենք գտել, ակնկալում ենք, որ փոխանակման և բանակցությունների միջոցով հնարավոր կլինի վերջնականացնել դրանք և հնարավորինս շուտ կնքել խաղաղության պայմանագիրը»,-նշել է Գրիգորյանը։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---