Հանրային խորհրդի հանձնաժողովը վիճելի ընտրությունների վերաբերյալ դեռ որոշումներ չի ընդունել 5 մայիսի 2009 - 20:12 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին տեղի կունենա Հանրային խորհրդի հանձնաժողովի` «Կրոնի, սփյուռքի եւ արտաքին ինտեգրման» հարցերով նիստը, որի ընթացքում տեղի կունենան հանձանաժողովի նախագահի ընտրությունները: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ ունեցած զրույցում այդ հանձնաժողովի համակարգող Կարեն Բեկարյանը հայտարարեց, որ ինքը չի կարող հայտնել քննարկումների բովանդակության մասին, բայց հանձնաժողովի նիստը նախատեսված է մայիսի 7-ին, որի ընթացքում շարունակվելու է հանձնաժողովի նախագահի ընտրության գործընթացը: Նա նաեւ ավելացրեց, որ որոշումը` արդյոք կկայանա քվեարկության երկրորդ փուլը, թե տեղի կունենան կրկնակի ընտրություններ, կհրապարակվի անմիջականորեն հանձնաժողովի նիստի ընթացքում մայիսի 7-ին:Ապրիլի 22-ին կայացել էր Հանրային խորհրդի հանձնաժողովի նիստը «Կրոնի, սփյուռքի եւ արտաքին ինտեգրման» հարցերով: Նիստին հանձնաժողովի 192 գրանցված մասնակիցներից ներկա էին 156-ը: Օրակարգում հանձնաժողովի նախագահ ընտրելու հարցն էր, որը կանոնակարգի համաձայն, ինքնըստինքյան դառնում էր Հանրային խորհրդի հաջորդ 12 անդամներից մեկը: Ձայների հաշվարկից հետո առաջին տեղում էր Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի դոցենտ Գագիկ Մինասյանը, որը հավաքել էր 71 ձայն, երկրորդ տեղում` Ռուբեն Սաֆրաստյանը 39 ձայներով, երրորդ տեղում` Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Ձայների հաշվման ընթացքում պարզվեց, որ որոշիչ 71-րդ քվեաթերթիկն անվավեր է, ինչի արդյունքում Գագիկ Մինասյանի եւ Ռուբեն Սաֆրաստյանի կողմնակիցների միջեւ միջադեպ տեղի ունեցավ: Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Ամենաընթերցվողը բաժնում | ԿԳՄՍ նախարարը Գերմանիայում հայագիտական հարցեր է քննարկել․ Նարեկացին գերմաներեն կթարգմանվի Ներկայացվել են Հայաստան-Գերմանիա նոր նախաձեռնությունները և ծրագրերը Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը ողջունել է ՀՀ կողմից Պաղեստինի ճանաչումը և շնորհակալություն հայտնել «Շնորհակալություն, բարեկամ Հայաստան»,–գրել է նա Թուրքիայի ԱԳՆ․ Մեզ ուրախացնում է Պաղեստինի ճանաչումը Հայաստանի կողմից Հայտարարության մեջ ասվում է, որ Պաղեստինի ճանաչումը միջազգային իրավունքի պահանջ է Evoca-ն՝ Armenian Auto Show Expo-ի հովանավոր Միջոցառման բոլոր այցելուների համար Evocabank-ն ունենալու է հատուկ առաջարկ |