ՀՀ-ն Եվրոպոլի հետ գործակցության նոր համաձայնագիր կստորագրի25 հունվարի 2024 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը համագործակցության նոր համաձայնագիր կստորագրի ԵՄ իրավապահ համագործակցության գործակալության (Եվրոպոլի) հետ։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում։ 2021թ. Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլը և ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև համագործակցության հաստատման վերաբերյալ» աշխատանքային համաձայնագիրը։ Համաձայնագրի նպատակներն էին պայքարել միջազգային հանցավորության, այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի, փողերի լվացման և թրաֆիքինգի դեմ, հայտնում է Sputnik Արմենիան։ Նոր մակարդակի համաձայնագիրը (աշխատանքայինի փոխարեն՝ լիաֆորմատ համագործակցության համաձայնագիր) կընդլայնի համագործակցության ոլորտները։ Մասնավորապես, Եվրոպոլում պատվիրակվելու է Հայաստանի ՆԳՆ մշտական ներկայացուցիչը, որը վերահսկելու է տեղեկատվության արագ փոխանակումը և գործերի համատեղ քննարկումը։ Մեկ այլ՝ ուղեկցող համաձայնագրի նախագծով, որը նույնպես հավանության է արժանացել կառավարության կողմից, տեղեկատվության անվտանգ փոխանակման համար կստեղծվի հատուկ կապուղի։ Առաջիկայում երկու համաձայնագրերն էլ նախատեսվում է ստորագրել եվրոպական կողմի հետ։ Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Ջերմաստիճանը կնվազի 4-8 աստիճանով Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում Երևան-Սևան ճանապարհի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր անկայուն է Վթարի հետևանքով կա 2 զոհ 600–ով ավելացվել է արտոնյալ պայմաններում էլմեքենաների ներմուծման քվոտան Նախատեսված 7400 էլեկտրամոբիլի քվոտան սպառվել է, Արցախից բռնի տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ ընթացակարգով Շահառուներից չեն պահանջի փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք |