Ալիևը, ըստ ԿԸՀ–ի, 90%-ից ավելի ձայն է հավաքել

Ալիևը, ըստ ԿԸՀ–ի, 90%-ից ավելի ձայն է հավաքել

PanARMENIAN.Net - Փետրվարի 7–ին Ադրբեջանում կայացած արտահերթ նախագահական ընտրություններում արդեն 29–ը տարի իշխող Իլհամ Ալիևը ստացել է քվեների 92.5%–ը։ Մշակվել է քվեարթերթիկների 93.35%–ը, հայտարարել է այդ երկրի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանախովը։

Ալիևի օգտին է քվեարկել 4,971,032 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցողների 76․73 տոկոսը, հայտնում է Haqqin.az-ը։

Ալիևն արդեն շնորհավորանքներ է ընդունում։ Նշվում է, որ exit-poll–ի արդյունքների հրապարակումից հետո բազմաթիվ բաքվեցիներ դուրս են եկել փողոց՝ տոնելու Ալիևի հաղթանակը։

Մյուս 6 թեկնածուի շրջանում ոչ ոք 2 տոկոսից ավելի չի հավաքել։

Ընտրողների մասնակցությունը կազմել է 76․73%։ Ադրբեջանական սակավաթիվ ընդդիմադիր լրատվամիջոցները հաղորդել են լցոնումների և այլ ընտրախախտումների մասին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, և ընտանիքի մյուս անդամները քվեարկել են ադրբեջանական ագրեսիայի և հայերի էթնիկ զտման արդյունքում ամայացած Ստեփանակերտում, որտեղ ընտրատեղամաս է բացվել։

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահական արտահերթ ընտրություններում Իլհամ Ալիևի քվեարկությանն ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայաթափված Ստեփանակերտում, նշել է, որ Ալիևը քվեարկել էմի քաղաքում, որտեղ երբեք գրանցված չի եղել և իրավունք չուներ քվեարկելու, ըստ ադրբեջանական օրենսդրության։

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---