ՀՀ–ն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան․ Բաքուն կրկին դժգոհ է, թե «հստակ չեն»

ՀՀ–ն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան․ Բաքուն կրկին դժգոհ է, թե «հստակ չեն»

PanARMENIAN.Net - Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ականազերծման գործակալությունը, գրում է Haqqin.az-ը։

Դրանք հիւմնականում վերաբերում են Քարվաճառի Մռավի լեռնաշղթային հարակից ականապատ դաշտերին։

Ադրբեջնական կողմը, սակայն, կրկին դժգոհ է՝ նշելով, թե դրանք «ամբողջական և հստակ չեն»։

«Ըստ նորմատիվ կանոնների, ականապատ դաշտերի տեղեկամատյաններում նշվում է ականների քանակը, նրանց միջև տարածությունը, տեղադրման ու քողարկման տեսակները։ Սակայն, ինչպես նախկինում, վերջին տեղեկամատյաններում ևս տվյալները ամբողջական և հստակ չեն։ Վերլուծությունից հետո պարզվել է, որ նշված տվյալները չեն համապատասխանում իրական ականապատ դաշտերին, իսկ կոորդինատները սխալ են ու անօգուտ»,–ասվում է Аnama ականազերծման գործկալաության հայտարարության մեջ»։

Ըստ գործակալության, մինչ օրս Հայաստանը տրամադրել է նախկին շփման գծի ականապատ դաշտերի մի մասը միայն։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---