Վարչապետ․ Ուկրաինայի հարցով ՌԴ դաշնակիցը չենք

Վարչապետ․ Ուկրաինայի հարցով ՌԴ դաշնակիցը չենք

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով Ուկրաինայի մասին հարցին, ասել է, որ վիճակը բարդ է և Հայաստանի վիճակն էլ է այդ առումով բարդ, քանի որ հայկական կողմը չի կարող որևէ ազդեցություն ունենալ այդ իրադրության վրա։

«Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, վաղուց եմ ասել, սա մեր անկեղծ դիրքորոշումն է․․․Ուկրաինայի ժողովուրդը մեր բարեկամ ժողովուրդն է։ Մենք երախտամոռ չենք, Ուկրաինայում հայերն իրենց լավ են զգացել»,- ասել է Փաշինյանը։

Նա նաև ասել է, որ Ալմաթիի հռչակագիրը, որի մասին այդքան խոսվում է հայ–ադրբեջանական կարգավորման համատեքստում, վերաբերում է բոլորին՝ փաստաթուղթը ստորագրած ԽՍՀՄ նախկին 13 հանրապետություններին, այդ թվում Ուկրաինային։

«Էտ հռչակագրով, որի նախաձեռնողները հենց ՌԴ–ն, Ուկրաինան ու Բելառուսն էին, բոլորը ճանաչում են միմյանց սահմանները՝ էտ թուղթը վերաբերում բոլորիս»,–ասել է վարչապետը։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---