ԱԺ նախագահ. Հայ ժողովուրդը 2021-ին տապալել է Հայաստանը ՌԴ-Բելառուս միութենական պետության անդամ դարձնելու մեծ պլանը

ԱԺ նախագահ. Հայ ժողովուրդը 2021-ին տապալել է Հայաստանը ՌԴ-Բելառուս միութենական պետության անդամ դարձնելու մեծ պլանը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համարում է, որ հայ ժողովուրդը 2021-ին իր ընտրությամբ տապալել է աշխարհաքաղաքական մեծ պլան՝ Հայաստանը դարձնել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության անդամ: Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, տեղեկացնում է Արմենպրեսը։

Սիմոնյանը չի բացառել Ռուսաստանի և Թուրքիայի կամ Ռուսաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները:

«Չպետք է որևէ մեկը զարմանա, որ Հայաստանը փորձում է իր անկախությունը պահպանել: Այդ ամբողջ պլանի մեջ ներս մտավ հայ ժողովուրդը, որը 2021 թվականին ընտրեց այն իշխանությանը, որը պետք է հեռանար, որ գար մի նոր իշխանություն, որ մենք անդամագրվեինք միութենական պետությանը: Սա է եղել պլանը»,-ասել է ԱԺ նախագահը:

Նա չի բացառել, որ կարող է պայմանավորված էսկալացիա լինել և որ Հայաստանի ամենամեծ մտահոգությունն է, թե որտեղից է հարվածը լինելու: Նա ակնհայտ է համարել, որ հարվածն արվում է Ադրբեջանի ձեռքերով և ուղղված է ՀՀ ինքնիշխանության դեմ:

«Հայ ժողովուրդը 2021-ին աշխարհաքաղաքական հարց է լուծել իր ընտրությամբ, գուցե չգիտակցելով, գուցե ինչ-որ տեղ գիտակցելով՝ մեծ աշխարհաքաղաքական պլան է տապալել: Հայաստանը դարձնել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության անդամ. սա է մեծ պլանը»,-նշել է Սիմոնյանը:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---