ՀՀ և Հունաստանի ՊՆ ղեկավարները պայմանավորվել են նոր լիցք հաղորդել ռազմատեխնիկական գործակցությանը

ՀՀ և Հունաստանի ՊՆ ղեկավարները պայմանավորվել են նոր լիցք հաղորդել ռազմատեխնիկական գործակցությանը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումից հետո նոր լիցք հաղորդել ռազմատեխնիկական համագործակցությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Հունաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը, 2023 թվականի դեկտեմբերին Աթենքում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ կատարված աշխատանքները, նախանշվել են համագործակցության մի շարք նոր ուղղություններ:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ:

Փետրվարի 27–ին Հունաստան էր այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նա հանդիպել է այդ երկրի վարչապետի և նախագահի հետ։ Հունաստանի խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը ՀՀ վարչապետին պարգևատրել է Հունաստանի խորհրդարանի Ոսկե մեդալով: Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հայաստան-Հունաստան խորհրդարանական խմբի անդամների հետ:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ասել էր․ «Մենք աջակցում ենք նաև պաշտպանական ոլորտում համագործակցությունը՝ հատուկ պայմանագիր կնքելով 2023 դեկտեմբերին: Պարոն վարչապետի հետ քննարկում ենք, թե ինչպես կարող ենք էլ ավելի ամրապնդել մեր առևտրատնտեսական հարաբերությունները»:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---