«ՀայաՔվե»․ Արցախի ԱԺ շենքի քանդումն ուղերձ է, որ Բաքուն չի պատրաստվում հանդուրժել հայ մարդու արժանապատիվ մուտքն ԱՀ

«ՀայաՔվե»․ Արցախի ԱԺ շենքի քանդումն ուղերձ է, որ Բաքուն չի պատրաստվում հանդուրժել հայ մարդու արժանապատիվ մուտքն ԱՀ

PanARMENIAN.Net - «ՀայաՔվե» նախաձեռնության խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ ադրբեջանցիների կողմից Արցախի Ազգային ժողովի շենքի քանդումը ուղերձ է առ այն, որ Բաքուն չի պատրաստվում հանդուրժել հայ մարդու արժանապատիվ մուտքն Արցախ։

Նշվում է, որ Ադրբեջանը բացարձակապես պատրաստ չէ Հայաստանի հետ կայուն, անկեղծ ու երկարատև խաղաղության

«Մեծ ցավով տեղեկացանք, որ Բաքվի բռնապետական ռեժիմը քանդել է տվել Արցախի անկախ պետականության խորհրդանիշներից մեկը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի շենքը։ Հայ ժողովուրդը ևս մեկ անգամ համոզվեց, որ Ադրբեջանը բացարձակապես պատրաստ չէ Հայաստանի հետ կայուն, անկեղծ ու երկարատև խաղաղության։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի շենքը քանդելը, մեր խորին համոզմամբ, Բաքվի բռնապետական վարչախմբի պատասխանն է Արցախի Ազգային ժողովի վերջին շրջանի այն նախաձեռնության, որը նպատակ ունի կազմակերպել արցախցիների վերադարձը հայրենի օջախներ՝ միջազգային արդյունավետ երաշխիքների ներքո․ ուստի վանդալիզմի այս ստոր ակտը ուղերձ է առ այն, որ Բաքուն չի պատրաստվում հանդուրժել հայ մարդու արժանապատիվ մուտքն Արցախ։

Այս քայլով Բաքուն հերթական անգամ ողջ աշխարհին ցույց տվեց իր ցեղասպան ու բարբարոս դեմքը։ Քննադատության չի դիմանում միջազգային հանրության կողմից պատշաճ արձագանքի բացակայությունն ընդհանրապես, և ռուսական խաղաղապահ առաքելության անգործությունը՝ մասնավորապես։

Բաքվի նման քաղաքականությունը նաև արդյունքն է Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթած վարչակազմի հակազգային ու անողնաշար կեցվածքի։ Այս ամենը ցույց է տալիս, որ թշնամու հակամարդկային գործելաոճը կդադարի միայն այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը համախումբ ու արժանի հակահարված տա իրեն ցեղասպանել ձգտող Բաքվի վարչախմբին և վերականգնի իրավունքները սեփական հայրենիքի նկատմամբ»,–ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդում են Արցախի ԱԺ շենքը՝ համացանցում տեսանյութ է տարածվում։ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանն, անդրադառնալով այդ փաստին, X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քանդում է ժողովրդավարության խորհրդանիշը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի վանդալները ձևափոխում են Արցախբանկի գլխամասային գրասենյակի շենքը և թալանում Արցախի Ազգային ժողովի շենքը։ Դա տեսանելի է ադրբեջանական սոցցանցերում հրապարակված տեսանյութից։ Ադրբեջանցի վանդալների թիրախում է հայտնվել նաև Ստեփանակերտի Աստվածամոր սբ Հովանի Մայր տաճարը։ Այդ մասին նույնպես ահազանգել է Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։

Ընթերցեք նաև․ Բալայան․ Ալիևի ռեժիմը քանդում է Արցախի ԱԺ շենքը՝ ժողովրդավարության խորհրդանիշը

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---