Բրիտանիան հայտարարել է, թե «կպաշտպանի ՀՀ–ին Ռուսաստանի սպառնալիքներից»

Բրիտանիան հայտարարել է, թե «կպաշտպանի ՀՀ–ին Ռուսաստանի սպառնալիքներից»

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփփին հայտարարել է, որ Բրիտանիան ճանաչում է ՀԱՊԿ–ում անդամությունը սառեցնելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների որոշումը և պատրաստ է աջակցություն ցուցաբերել «Ռուսաստանից բխող սպառնալիքների» դեմ։

«Մեծ Բրիտանիան ճանաչում է այդ որոշումը (ՀԱՊԿ–ում անդամությունը սառեցնելու մասին) որպես Հայաստանի ինքնիշխան իրավունքի իրացում և կհամագործակցի ՆԱՏՕ–ի իր դաշնակիցների հետ՝ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համար՝ ի դեմս ՌԴ–ից բխող սպառնալիքների»,–ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Բրիտանական խորհրդարանի գրավոր հարցմանն ի պատասխան Հիփփին նշել է, որ Լոնդոնը կշարունակի սերտ համագործակցել Երևանի հետ՝ «համագործակցության խորացման» համար ուղիներ որոնելու գործում։

2023–ի մայիսին հայտարարվեց, որ Երևանն ու Լոնդոնը ռազմավարական երկխոսություն են սկսում։ Նոյեմբերին Հայաստանի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով Լոնդոնում էր՝ մասնակցելու Հայաստան - Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության առաջին նիստին։

 Ուշագրավ
«Ուղարկող երկրի առանձնաշնորհն է որոշել այս կամ այն երկրում դեսպանի թեկնածությունը»,–ասել է նա
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
---