ՌԴ և Թուրքիայի ԱԳ փոխնախարարներ Միխայիլ Գալուզինն ու Բուրակ Աչքափարը մարտի 13–ին Անկարայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են ուկրաինական ճգնաժամին և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։
Փոխնախարարները հատուկ կարևորել են հայ–ադրբեջանական կարգավորումը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ռուս-ուկրաինական վեճի կարգավորմանը նպաստելու Թուրքիայի պատրաստակամության մասին: