ԵԱՏՄ–ում մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիրը հավանություն է ստացել![]() 14 մարտի 2024 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ երկրների և երրորդ երկրների ապրանքների համար մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրի ստորագրմանը: Ընկերությունները կկարողանան անցնել նույն ընթացակարգերն ու օգտվել նույն արտոնություններից ոչ միայն իրենց երկրում, այլև ԵԱՏՄ ամբողջ տարածքում, հայտնում է Sputnik Արմենիան։ Համաձայնագիրը թույլ կտա ստեղծել մաքսային հայտարարագրերի միասնական համակարգ, համընդհանուր համակարգի կիրառում անվտանգության մաքսային վճարների համար (օրինակ՝ ալկոհոլի համար), հարկերի և այլ տուրքերի վճարման, լիազորված մաքսային օպերատորների համար մաքսային հսկողության պարզեցված ռեժիմների օգտագործման, ինչպես նաև բեռների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման համար։ Համաձայնագիրը ներկայացվելու է նաև Սահմանադրական դատարան և Ազգային ժողով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |