ՀՀ-ում ԵՄ դեսպան. ԵՄ-ն մտադիր է էականորեն աջակցել ՀՀ զինված ուժերին՝ ոչ մահաբեր զենքի հարցում

ՀՀ-ում ԵՄ դեսպան. ԵՄ-ն մտադիր է էականորեն աջակցել ՀՀ զինված ուժերին՝ ոչ մահաբեր զենքի հարցում

PanARMENIAN.Net - Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարել է, որ ԵՄ-ն մտադիր է աջակցել ՀՀ զինված ուժերին՝ ոչ մահաբեր զենքերի հարցում։ Այդ մասին նա ասել է «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ։

«Էական աջակցության մասին է խոսքը, որպեսզի կարողանանք ուժեղացնել կարողությունները․ սա վերաբերում է Եվրոպական խաղաղության մեխանիզմի շրջանակներին»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

ԵՄ դեսպանը նշել է, որ ԵՄ-ն շարունակում է ամբողջական հանձնառու մնալ տարածաշրջանում իրավիճակի կայունացման և կարգավորման հարցին։

Մարագոսը հավելել է, որ ՀՀ-ԵՄ նոր օրակարգի աշխատանքը բոլոր ուղղություններով է ընթանում՝ երբևիցե այսքան դինամիկ գործընթաց չի եղել՝ երկկողմ երկխոսության և հարաբերությունների առավել զարգացման համար։

Դեսպանը ներկայացնելով ընթացիկ ծրագրերը՝ նշեց, որ կարևոր աշխատանք են իրականացնում նաև Սյունիքում, գրում է Aysor.am-ը։

«Մեր անդամ պետությունների հետ 120 մլն եվրոյից ավելի գումար ենք մոբլիզացրել Սյունիքում 35-ից ավելի նախագծերի համար»,-ասել է նա։

Եվրախորհրդարանը մարտի 13–ին ընդունել է «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը, որով առաջարկվում է դիտարկել ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը։ Եվրախորհրդարանի բանաձևում ասվում է․ «Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ–ՀՀ հարաբերություններում փոխակերպման փուլի համար»։

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել է, որ Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել։ Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք Եվրամիության դռները բաց են Հայաստանի համար:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---