ՀՀ ԱԳՆ․ Մարաղայի ջարդերը դարձան Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության մի մասը11 ապրիլի 2024 - 12:10 AMT PanARMENIAN.Net - 32 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի Մարաղա բնակավայրում հայերի ջարդերը դարձան Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության մի մասը։ Այդ մասին ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ապրիլի 10–ին X-ի միկրոբլոգում։ «Ավելի քան 50 խաղաղ բնակիչ գազանաբար սպանվել է, շատերը գերեվարվել են, հայ բնակչության մյուս մասը, մոտ 5000 մարդ, բռնի տեղահանության ենթարկվել։ Դա փաստագրվել է իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում, ինչպիսիք են Human Rights Watch–ը և Amnesty International–ը։ Մենք հարգանքի տուրք ենք տալիս անմեղ զոհերի հիշատակին և շեշտում նման քաղաքականությունը կանխելու անհրաժեշտությունը»,–ասվում է գրառման մեջ։ Ադրբեջանի զինված ուժերը 1992 թվականի ապրիլի 10-ին ջարդեր են կազմակերպել Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում։ Ադրբեջանցիների կողմից սպանվել է ավելի քան 50 հայ, այդ թվում՝ 30 կին, պատանդ է վերցվել մոտ 50 հայ, այդ թվում՝ 9 երեխա և 29 կին։ Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Ջերմաստիճանը կնվազի 4-8 աստիճանով Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում Երևան-Սևան ճանապարհի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր անկայուն է Վթարի հետևանքով կա 2 զոհ |