Քարտից քարտ միջազգային փոխանցումներ IDBank-ի VISA քարտերով

Քարտից քարտ միջազգային փոխանցումներ IDBank-ի VISA քարտերով

PanARMENIAN.Net - IDBank-ի Visa քարտապաններն արդեն կարող են գումար փոխանցել միջազգային VISA քարտերին VISA Direct ծառայության միջոցով։

Գործարքը կատարվում է առցանց, հաշված րոպեների ընթացքում՝ Ձեր ընտրած արժույթով և Ձեր ընտրած երկիր (երկրների ցանկն ընդլայնվում է)։

Բանկից տեղեկացնում են, որ VISA քարտերին նշված համակարգով փոխանցումները կարելի է կատարել ինչպես Idram&IDBank հավելվածով, այնպես էլ IDBanking.am առցանց հարթակով։ Արագ և հարմարավետ՝ 24/7 ռեժիմով կատարվում են փոխանցումներ այլ երկրների VISA քարտապաններին։

Փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է պարզապես Idram&IDBank հավելվածում կամ IDBanking.am առցանց հարթակում սեղմել «Փոխանցել միջազգային Visa քարտերի» կոճակը և լրացնել պահանջվող տվյալները։ Գումարն ակնթարթորեն կհաշվեգրվի ստացող կողմի քարտին։

«Փոխանցել միջազգային VISA քարտերի» ծառայության պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---