Շոկոլադի հումքի գինը պատմական բարձր ռեկորդ է սահմանել15 ապրիլի 2024 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Շոկոլադը շուտով ամբողջ աշխարհում մի քանի անգամ կթանկանա: Պատճառը կակաոյի համաշխարհային դեֆիցիտն է: Գանայում և Կոտ դ՚ Իվուարում, որոնք մատակարարում են աշխարհում կակաոյի հումքի 60-70 տոկոսը, հատիկավոր կակաոյի բերքի ծավալները կտրուկ նվազել են: Վերջին ամիսներին միջազգային շուկայում կակաո հատիկավորը ռեկորդային գին է գրանցել: Եթե 2 տարի առաջ 1 տոննա կակաոն արժեր 2 200 դոլար, ապա այսօր ավելի քան 4 անգամ թանկացել է՝ գերազանցելով 10,000 դոլարը: Կակաոյի բերքի կրճատման պատճառով առաջիկա 1 տարվա ընթացքում կանխատեսվում է, որ շոկոլադի գինը մոտ կրկնակի կբարձրանա: Շոկոլադի արտադրությամբ զբաղվող մի շարք համաշխարհային հայտնի խոշոր ընկերություններ արդեն բարձրացրել են շոկոլադի գինը, չի բացառվում, որ առաջիկայում ևս կլինեն թանկացումներ: Ակնկալվում է, որ կթանկանա հատկապես մուգ շոկոլադը, որտեղ կակաոյի տեսակարար կշիռը մեծ է: Շահույթ ապահովելու համար ենթադրվում է, որ շատ արտադրողներ կդիմեն տարբեր քայլերի: Օրինակ` կակաոն փոխարինեն այլ բաղադրիչներով, արտադրանքի ծավալը փոքրացնեն կամ էլ կակաոյի պարունակությունը նվազեցնեն շոկոլադի մեջ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ–ում քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա, նաև ԵՄ հետ գործակցությանն առնչվող հարցեր Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակ է, Փաշինյանի հետ հանդիպումից հետո իրավիճակը չի փոխվել Նրանք ասել են, որ մտադիր չեն ճանապարհը բացել, քանի դեռ սահմանազատման իրենց պահանջները չեն կատարվել ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին Դիվանագետների համահայկական խորհուրդ․ Արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն է պետք Նշվում է, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է բխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից |