«Գաֆէսճեան»-ը Երևանին անշարժ գույք է նվիրաբերել՝ պայմանով, որ այդ տարածքները չեն կառուցապատվի16 ապրիլի 2024 - 15:07 AMT PanARMENIAN.Net - «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը Երևանին է նվիրաբերել 5105 քմ մակերեսով անշարժ գույք։ Այդ մասին Երևանի ավագանու ապրիլի 16-ի նիստում հայտնել է քաղաքապետարանի աշխատակազմի Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանը՝ անշարժ գույքը որպես նվիրատվություն ընդունելու մասին հարցի քննարկմանը։ ««Գաֆեսճեան թանգարան» հիմնադրամի տնօրենը Երևանի քաղաքապետին հասցեագրված դիմումով հայտնել է հիմնադրամի պատրաստակամությունը Երևան համայնքին անշարժ գույք նվիրաբերելու վերաբերյալ՝ պայմանով, որ նվիրաբերված տարածքներում կառուցապատման աշխատանքներ չեն իրականացվելու, դրանք այլ անձանց չեն փոխանցվելու և օգտագործվելու են միայն բարեկարգման նպատակով»,-մանրամասնել է Խաչատրյանը, հայտնում է Արմենպրեսը։ Նրա խոսքով՝ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը որպես նվիրատվություն Երևան համայնքին է նվիրաբերում սեփականության իրավունքով իրեն պատկանող Անտառային փողոցի համար 1, 1ա,13,139, Ջրաշատ փողոցի համար 27, Սարմենի փողոցի համար 19 և 29 հասցեներում գտնվող ընդհանուր 5105 քառակուսի մետր մակերեսով հողամասերը և դրանցում առկա շինությունները։ Վարչության պետը նշել է, որ Երևանի ավագանու 2022 թվականի համապատասխան որոշմամբ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի կողմից Երևան համայնքին էր նվիրաբերվել Կասկադ համալիրի տարածքի չկառուցապատված 11,83 հեկտար մակերեսով հողամասը, և համայնքը պատրաստակամություն էր հայտնել ավարտին հասցնել համալիրի վերին փոսորակի հատվածում կառուցապատման աշխատանքները՝ ապահովելով աստիճանների և շարժասանդուղքների կապը 50-ամյակի հուշարձանի աստիճանների հետ։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին ՀՀ-ն և Սաուդյան Արաբիան քննարկել եմ տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացումը Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հեռանկարներին Դիվանագետների համահայկական խորհուրդ․ Արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն է պետք Նշվում է, որ Սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է բխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից Փաշինյանը կիրանցիներին առաջարկել է սկսել աշխատել ու համատեղ քննարկումների միջոցով լուծում տալ հարցերին Ըստ Նազարյանի, Փաշինյանն ասել է, որ սահմանապահները կագնեն, «կարող ա մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրը անվտանգ չլինի» |