Evocabank-ը 10 մլն դրամ է նվիրաբերել ՀՀ-ում «Ոզնի» ֆինանսական գրագիտության մրցաշարի իրականացմանը16 ապրիլի 2024 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Evocabank-ը 10 մլն դրամ է նվիրաբերել Հայաստանում «Ոզնի» ֆինանսական գրագիտության մրցաշարի իրականացման համար: «Ոզնի» ֆինանսական գրագիտության մրցաշարը նախատեսված է 10-12-րդ դասարաններում սովորող աշակերտների համար։ Մրցույթն օգնելու է աշակերտներին զարգացնելու ֆինանսական ոլորտի գիտելիքները և յուրացնելու այդ ոլորտում ձեռք բերած նոր հմտությունները։ Բացի այդ, մրցաշարը նպատակ ունի խթանելու ֆինանսական կրթության նկատմամբ հետաքրքրվածությունը ինչպես աշակերտների, այնպես էլ նրանց ծնողների և ուսուցիչների շրջանում։ Evocabank-ը հանդիսանում է մրցաշարի գլխավոր հովանավորը։ Evocabank-ը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել տարբեր նախաձեռնություններին՝ նորագույն տեխնոլոգիաների զարգացման, կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում։ Սա Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր մասն է։ Evoca-ն միշտ հնարավորություններ է ստեղծում երիտասարդների համար, քանի որ նրանք են մեր ապագայի երաշխիքը։ Evoca-ի հետ դեպի նոր իրականություն Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել Նրանք կունենան հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով ՊՆ–ում քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա, նաև ԵՄ հետ գործակցությանն առնչվող հարցեր Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակ է, Փաշինյանի հետ հանդիպումից հետո իրավիճակը չի փոխվել Նրանք ասել են, որ մտադիր չեն ճանապարհը բացել, քանի դեռ սահմանազատման իրենց պահանջները չեն կատարվել ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին |