ՌԴ խաղաղապահները հեռացել են Դադիվանքի տարածքից

ՌԴ խաղաղապահները հեռացել են Դադիվանքի տարածքից

PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահները, որոնք շարունակում են մնալ այնտեղ ԼՂ բնակիչների բռնի տեղահանությունից հետո, հեռացել են Դադիվանքի տարածքից։

Ինչպես գրում է ադրբեջանական APA-ն, դրանով սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը։

Ապրիլի 16–ի հրապարակման մեջ ասվում է, որ ռուս խաղաղապահներն ու ռազմատեխնիկան հեռացել են Դադիվանքի տարածքից մի քանի օր առաջ։ Նշվում է նաև, որ այժմ այնտեղ տեղակայվել են ադրբեջանցի ոստիկանները։

Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրում են Դադիվանքի անվանումն ու այն «աղվանական վանք» անվանում։

ՌԴ խաղաղապահները տեղակայվել էին Դադաիվանքի տարածքում 2020–ի նոյեմբերի 9–ւ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության համաձայն։ 2020-ի դեկտեմբերին հայտարարվել էր, որ մոտ ապագայում ԼՂ հուշարձանների ուսումնասիրությամբ կզբաղվի ՅՈւՆԵՍԿՕ–ի հանձնաժողովը, ինչին ՌԴ–ն պատրաստ է աջակցել։

Սակայն, 2021-ի մայիսից հայ ուխտավորներն այլևս չէին կարողանում մտնել Դադիվանք։ Մինչ այդ նրանք խմբերով, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, այցելում էին Դադիվանք, իսկ հայ հոգևորականները վանքում պարբերաբար պատարագներ էին մատուցում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---