Վարչապետ․ Տավուշի համայնքներից մարդիկ կներգրավվեն սահմանազատման աշխատանքային խմբում18 ապրիլի 2024 - 12:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Կիրանց համայնքում գյուղացիների հետ հանդիպմանը հայտարարել է, որ արդեն հաջորդ շաբաթվանից համայնքների ներկայացուցիչները ներգրավված կլինեն սահմանազատման աշխատանքային խմբում: «Վարչական շրջանների ղեկավարները ներգրավված են սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովում` իրենց փաստարկներով և ժողովրդին էլ տեղեկություն կտան, թե ինչ է տեղի ունենում»,–ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիա։ Փաշինյանի խոսքով` այժմ մեր լարվածությունն ավելի շատ Կիրանց և Բերքաբեր համայնքների հետ է կապված։ «Այդտեղ մենք դպրոց ենք կառուցում և պետք է մեր երեխաների անվտանգությունը լիարժեք ապահովենք»,–ասել է նա։ Փաշինյանն ասել է, որ գործընթացն ինչքան էլ դժվար է, բայց ինքը դրական է տրամադրված, որովհետև սահման է գծվում երկրի ամբողջ տարածքով։ «Սահմանը խաղաղության որոշակի երաշխիք է։ Բոլորս միշտ պետք է հիշենք, որ կարա ինչ-որ բան նենց չգնա, իսկ որ ամեն ինչ նենց գնա, ոնց մենք պլանավորել ենք, մենք պետք է իրար հետ երկխոսության մեջ լինենք»,- ասել է Փաշինյանը։ Ավելի վաղ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել էր Փաշինյանի փակ հանդիպումը և նշել, որ հարցը գյուղին կամ գյուղերին վերագրել նշանակում է՝ գյուղացիներին թողնել ահռելի պատասխանատվության ներքո՝ ոչ միայն ներկայում, այլև ապագայի բոլոր հետևանքներով: Հայտնել էինք, որ ապրիլի 17–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում տեղի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության հետ կապված իրավիճակը։ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, որն արդեն 1 ամիս է` Ոսկեպարում է բնակվում, թույլ չեն տվել մուտք գործել հանդիպման սրահ։ Գյուղացիները, ինչպես նաև Տավուշի թեմը Փաշինյանի այցի մասին տեղյակ չեն եղել։ Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |