ՌԴ–ում կոմերցիոն կազմակերպություններն այլևս չեն կարողանա ռուսաց լեզվի քննություն անցկացնել միգրանտների համար18 ապրիլի 2024 - 13:45 AMT PanARMENIAN.Net - ՌԴ–ում կոմերցիոն կազմակերպություններն այլևս չեն կարողանա ռուսաց լեզվի քննություն անցկացնել և լեզվի իմացության հավաստագրեր տալ միգրանտներին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ կրթության և գիտության նախարար Վալերի Ֆալկովը։ Ըստ նրա, այդ պահանջն ուժի մեջ կմտնի մայիսի 1–ից, գրում է Lenta.ru-ն։ Ֆալկովը կարծում է, որ ՌԴ յուրաքանչյուր տարածաշրջանում պետք է լինի պետական համալսարան, որը ռուսաց լեզվի քննություններ կանցկացնի օտարերկրացիների համար։ «Ռոսօբրնադզորը» ավելի վաղ հայտնել էր նաև միգրանտների համար քննություններում բովանդակային փոփոխությունների մասին՝ այժմ քննության մեջ կներառվի նաև բանավոր խոսքի ստուգում: Չի բացառվում, որ կբարձրացվի կացության թույլտվության և քաղաքացիության ստացման համար անհրաժեշտ անցողիկ բալը։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր Գլխավոր դատախազությանը խստացնել հակաքրեական միջոցները այդ թվում նաև միգրացիայի ոլորտում։ Նա նաև կոչ էր արել հասնել նրան, որ ներգաղթյալներն իմանան և պահպանեն ընդունող կողմի օրենքներն ու ավանդույթները։ Photo. TASS Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության |