Զախարովա․ ՌԴ–ն ՀՀ-ից հստակ արձագանքի է սպասում ԱՄՆ և ԵՄ հետ «ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին»18 ապրիլի 2024 - 17:06 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ–ն հստակ արձագանքի և հերքման է սպասում Հայաստանից ԱՄՆ և ԵՄ հետ «ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին» ԶԼՄ–ներում հայտնված տեղեկություններից հետո։ «Ավելի վաղ Երևանը հրապարակավ վստահեցնում էր, որ արևմտյան երկրների հետ համագործակցության զարգացումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։ Հաշվի առնելով գործոնների համադրությունը՝ մենք հստակ արձագանք ենք ակնկալում ՀՀ իշխանություններից հայտնված տեղեկությունների վերաբերյալ, իսկ ավելի լավ է՝ հերքման»,- ասել է Զախարովան, գրում է ՏԱՍՍ–ը։ Նա այդպես է մեկնաբանել ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման վերաբերյալ այն տեղեկությունները, որ այդ հանդիպմանը ռազմաքաղաքական ոլորտին առնչվող պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Միևնույն ժամանակ, Զախարովան ասել է, որ Մոսկվայում չեն զարմանա, եթե պարզվի, որ ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչները Բրյուսլեում իրոք իրենց պլաններն էին պարտադրում Երևանին, որոնք «ենթադրում են ՌԴ ռազմակայանի և ռուս սահմանապահների փոխարինում մասնագետներով ԱՄՆ–ից, ՆԱՏՕ–ից և ԵՄ–ից, Արևմուտքի քայքայիչ աշխատանքի ընդլայնում Հայաստանի սահմանին՝ Ադրբեջանի և Իրանի դեմ, ինչպես նաև ՀՀ կրիտիկական կարևորության ենթակառուցվածքների և էներգահամակարգերի վերակողմնորոշում և Մեծամորի ԱԷԿ–ի ապամոնտաժում»։ Զախարովան նաև ասել է, որ Արևմուտքի համար Հայաստանը լոկ գործիք է «տարածաշրջանում նոր մեծ հրդեհի բորբոքման համար»։ «Ակնհայտ է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը նպատակ են դրել խզելու ՀՀ և ՌԴ միջև բոլոր կապերը, ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսության ոլորտում, ՀԱՊԿ–ի և ԵԱՏՄ վրա հենվող տարածաշրջանային անվտանգության մեխանիզմների խարխլում»,–ասել է նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել, չկա մի տեղ, որտեղ ՌԴ-ն կարող է մեղադրել Հայաստանին պարտավորությունները չկատարելու մեջ, սակայն հակառակ դեպքերը բազմաթիվ են: Փաշինյանը նշել է, որ Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, սակայն դրանց կարևորությունը ՀՀ պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է թերագնահատել: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին |